Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Գարունը այնպես պայծա՜ռ է կրկին»

«Գարունը այնպես պայծա՜ռ է կրկին»
07.03.2015 | 16:38

Կարծում եմ` ոչ ոք դեմ չէր լինի, որ կանանց նվիրված միամսյակը դառնար 365 օր և ավելի: Ամեն օր ծաղկեփնջեր նվիրելու կամ ծաղկեփնջերի սպասելու հարկ չէր լինի: Որովհետև, ըստ ամենայնի, լավագույն նվերը սերն է:

ՈՒշագրավ դիտարկում` բնության ամենաքմահաճ եղանակի`գարնան ու ոչ պակաս գարնանային (քմահաճ) էակների` կանանց մասին: Հոգեբան Լիլիթ Խաչատրյանը նկատում է, որ գարնանը կանայք շատ պասիվ են, ուզում են, որ սիրո խոստովանությամբ, ուշադրությամբ շրջապատեն իրենց, իսկ իրենք ոչինչ չեն անում այդ ուղղությամբ: «Ներքին հոգեբանական պասիվությունը կարող է մարդուն գցել մեկ այլ բևեռ: Մարդը կարող է հուսալքվել, չհաղորդակցվել շրջապատող աշխարհի հետ, կորցնել ապրելու ցանկությունը»,- զգուշացնում է հոգեբանը և վստահեցնում, որ երբ կինը սեփական ես-ից դուրս է գալիս ու ինքն է սկսում ինչ-որ բաներ անել` հաճախել կինոթատրոն, սրճարան, արտաքին տեսքին հետևել, փոխել սանրվածքը և այլն, ստեղծված իրավիճակից դուրս գալն ավելի հեշտ է լինում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1778

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ